«Բրեշիայի» 19-ամյա կիսապաշտպան Սանդրո Տոնալին համաձայնեցրել է «Ինտերի» հետ պայմանագիրը։ Այս մասին հաղորդում է Corriere della Sera-ն։
Աղբյուր տվյալների համաձայն՝ «Ինտերը» ֆուտբոլիստին 4 տարվա պայմանագիր է առաջարկել տարեկան 2,5 մլն եվրո աշխատավարձով, ինչը 10 անգամ ավելին է, քան խաղացողի ներկայիս ստացածը։ «Բրեշիան» խաղացողին 50 մլն եվրո է գնահատել։ Հաղորդվում է, որ «Ինտերը» Տոնալիի ձեռքբերման վրա կծախսի Մաուրո Իկարդիի վաճառքից ստացած եկամուտը։
Սանդրո Տոնալին «Բրեշիայի» սան է։ Թիմի հիմնական կազմում նորամուտը նշել է 2017 թվականին, երբ «Բրեշիան» դեռ Բ Սերիայում էր հանդես գալիս։ Իտալիայի ընթացիկ առաջնությունում Տոնալին «Բրեշիայի» կազմում 23 խաղի է մասնակցել, խփել 1 գոլ, ստացել 6 դեղին քարտ։