«Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները խոսել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեի հնարավոր տեղափոխության մասին։
«Սանեն, անխոս, հետաքրքիր անհատականություն է ոչ միայն իր խաղի շնորհիվ։ Նա նաև հանրահայտ ֆուտբոլիստ է հատկապես երիտասարդների շրջանում։
Հիմա նա Nike-ի խաղակոշիկներով է հանդես գալիս, բայց եթե տեղափոխվի «Բավարիա», կբացահայտի Adidas-ի առավելությունները»,-Հայների խոսքերն է փոխանցում Bayern & Germany-ին։