«Չելսիի» հարձակվող Պեդրոն առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է տեղափոխվել Իտալիայի Ա սերիա։
Calciomercato-ի տեղեկություններով՝ իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցո Սարին։ Իտալացի մասնագետը աշխատել է Պեդրոյի հետ «Չելսիում» 2018-19 թվականների մրցաշրջանում։
Սարին ցանկանում է վերամիավորվել Պեդրոյի հետ թուրինյան ակումբում։ Առաջիկա ամսվա ընթացքում 32-ամյա ֆուտբոլիստը ազատ գործակալի կարգավիճակ կստանա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պեդրոն չի երկարաձգելու պայմանագիրը «Չելսիի» հետ։