Մաուրիցիո Սարիի նախկին օգնական Ջանֆրանկո Ձոլան պատմել է, որ «Չելսիում» Էդեն Ազարն ու Վիլիանը ձանձրանում էին իտալացի մասնագետի ենթակայության տակ աշխատելուց։
«Կային տաղանդավոր ֆուտբոլիստներ, ինչպես օրինակ Ազարն ու Վիլիանը։ Նրանք խաղացողներ են, ովքեր գիտեն, թե ինչպես միայնակ կարող են հաղթել խաղեր։ Սակայն նրանք տառապում էին վարժությունների տեսակներից։ Ճիշտ է, դա անհրաժեշտ էր մյուս խաղացողների համար։
Կլինեմ անկեղծ, նրանք փայլուն էին, որովհետև ձանձրանում էին, բայց և այնպես շարունակում էին անել ամեն բան նույն ոգով։ Դա էր պատճառն այն բանի, որ երբ բոլորն ընկնում էին, մենք գնում էինք մինչև վերջ»,-ասել է Ձոլան beIN Sports-ի հետ զրույցում։
Հիշեցնենք, որ Ջանֆրանկո Ձոլան կատարում էր Մաուրիցիո Սարիի օգնականի պարտականությունները «Չելսիում»։