Ռումինական «Հերմանշտադտ» ֆուտբոլային ակումբը, որն այժմ Բարձրագույն խմբում հանդես գալու իրավունքի համար փլեյ-օֆֆի երրորդ հորիզոնականն է զբաղեցնում, շուտով կարող է նոր սեփականատեր ունենալ: Այս մասին հայտնում է Gazeta Sporturilor-ը:
Աղբյուրը հայտնում է, որ թիմը մոտ 700 հազար եվրո պարտավորություն ունի ֆուտբոլիստների հանդեպ, ինչի պատճառով «Հերմանշտադտը» կարող է զրկվել լիցենզիայից:
«Ֆուտբոլիստների հանդեպ աշխատավարձային պարտավորությունները չեն գերազանցում 3 ամիսը: Ֆուտբոլիստներին տեղյակ ենք պահել, որ մենք մտադիր ենք փակել բոլոր պարտքերը»,- ասում են ռումինական ակումբի մամուլի քարտուղարությունից: «Հերմանշտադտում» ավելացրել են նաև, որ պատրաստ են բանակցություններ վարել պոտենցիալ ներդրողների հետ:
Նշվում է, որ թիմը ձեռք բերելու հետաքրքրություն է դրսևորել Playboy-ի նախկին մոդել Անամարիա Պրոդանը, որն այժմ աշխատում է որպես ֆուտբոլային գործակալ: Նա, Sporturilor-ի տեղեկություններով, արդեն «Հերմանշտադտի» պարտքերը փակելու և ակումբին ֆինասական կայունություն երաշխավորելու պատրաստակամություն է հայտնել:
«Հերմանշտադտը» տեղակայված է Սիբիու քաղաքում, թիմը հիմնադրվել է 2015 թվականին: 2018/19 մրցաշրջանից հանդես է գալիս Ռումինիայի առաջնության բարձրագույն դիվիզիոնում: 2017/18 մրցաշրջանում ակումբը հասել է մինչև երկրի Գավաթի եզրափակիչ: Թիմը ղեկավարում են քաղաքային իշխանությունները: