«Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի օգնական Խերման Բուրգոսը լքելու է թիմը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
ESPN-ը հաղորդում է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Բուրգոսը 9 տարվա համատեղ աշխատանքից հետո հեռանալու է Դիեգո Սիմեոնեի մարզչական շտաբից։
Բուրգոսը 2011 թվականից է աշխատում «Աթլետիկոյում»՝ որպես Դիեգո Սիմեոնեի օգնական։ Հաղորդվում է, որ արգենտինացի մասնագետը հեռանում է «ռոխիբլանկոսներից», քանի որ ցանկանում է գլխավոր մարզչի գործունեություն ծավալել։
51-ամյա մասնագետի նկատմամբ արդեն կա հետաքրքրություն եվրոպական և լատինաամերիկյան ակումբների կողմից։