«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է 2019/20 մրցաշրջանի մասին՝ նշելով ամենադժվար ու ամենահաճելի պահը։
«Ամենադժվար պահը, անկասկած, «Լեգանեսի» հետ տնային խաղն էր Իսպանիայի Գավաթից դուրս մնալուց հետո։ Դժվար խաղ էր, որովհետև մեզնից շարունակում էին շատ բան սպասել։ Այդ ժամանակվանից ի վեր գերազանց շատ խաղեր անցկացրինք․ «Ռեալի» հետ, «Լիվերպուլի» հետ Չեմպիոնների լիգայում։ Դա կարելի է դրական պահ համարել։ Մեր թիմը մնում է ուժեղ, մրցունակ, ու, հույս ունեմ, որ մյուս մրցաշրջանում շատ փոփոխություններ չենք ունենա։
Նպատակը հասանելի է։ Ես պատասխանատվություն եմ զգում, հասկանում եմ, որ այս թիմը պիտի Չեմպիոնների լիգայում խաղա։ Շատ երջանիկ եմ։ Քննադատներ միշտ էլ կգտնվեն, բայց հիմա նրանք ստիպված են սպասել»,- Սիմեոնեի խոսքերն է փոխանցում Marca-ն։