Գերմանական «Շտուտգարտի» հարձակվող Մարիո Գոմեսը կարծիք է հայտնել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող էրլինգ Հոլանդի մասին, տեղեկացնում է Kicker-ը:
«Հոլանդին մեծ ապագա է սպասվում: Այդ տղան շատ հասուն ֆուտբոլ է ցուցադրում:
Նա ունի այն «կենդանական բնազդը», որը նրան թույլ է տալիս ճիշտ դիրք գրավել և գոլերի հեղինակ:
Էրլինգը նման է ինձ, ուղղակի նա մի քանի անգամ ավելի տաղանդավոր է»,- ասել է Գոմեսը:
Ընթացիկ մրցաշրջանում 19-ամյա նորվեգացին Բունդեսլիգայի 9 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: 2021 թվականի ամռանը նրա պայմանագրում կակտիվանա 75 մլն եվրո հրաժարագնի մասին կետը: