Իտալական «Բրեշիան» որոշել է խզել պայամանգիրը հարձակվող Մարիո Բալոտելիի հետ: Այս մասին հայտնում է La Gazzetta Dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն, ակումբի որոշումը պայմանավորված է նրանով, որ Բալոտելին արդեն 10 օր է, ինչ չի հայտնվել թիմի մարզումներին:
Հիշեցնենք, որ Ա սերիայի ղեկավարությունը մայիսի սկզբից թույլ տվեց թիմերին մարզումներ անցկացնել փոքր խմբերով՝ պահպանելով անվտանգության կանոնները: