«Սասուոլոյի» նախագահ Ջովանի Կարնեվալին խոսել է կիսապաշտպան Ժերեմի Բոգայի մասին, որի ծառայություններով հետաքրքրվում են եվրոպական ակումբները։
«Բոգան մեծ առաջընթաց է ցույց տվել, ու դրա հետ կապված պետք է արժանին մատուցենք մեր մարզչին՝ Ռոբերտո Դե Ձերբիին, որը մեկ տարում կարողացավ նրան ստիպել, որ իրեն բարձր մակարդակով դրսևորի։
Նրան շատ ակումբներ են հրավիրում, բայց մենք մտադիր ենք պահել նրան, չենք ուզում նրան բաց թողնել, որովհետև մենք մի նախագիծ էինք առաջարկել, որը պարոն Սկուցինին էր ցանկացել։ Կարծում եմ՝ մյուս տարի Բոգան կհագնի «Սասուոլոյի» մարզաշապիկը»,- ասել է Կարնեվալին La Domenica Sportiva na Rai-ի եթերում։