«Ջենոայի» ակտիվ երկրպագուները դեմ են Ա Սերիայի վերսկսմանը։ Քաղաքի փողոցներում երկրպագուները կախել են պաստառներ և տարածել թռուցիկներ, որոնք ասում են հետևյալը.
«Մենք ասում ենք մեր «ՈՉ»-ը: Դա պայմանավորված է առաջնության հնարավոր վերսկսման որոշմամբ: Սա ֆուտբոլ չէ, երբ մարզաձևն իր շահերն է դնում առանց հարգելու համաճարակի հազարավոր զոհերին: Հետաքրքրություն չկա, չկա որևէ տրամաբանություն, եթե ակումբներն ու խաղացողները արտոնյալներ են մյուսների համեմատ: Ոչ մի առաջնություն»:
Իտալիայի Ֆուտբոլի Ֆեդերացիան (FIGC) անցկացրել է հեռավար խորհրդակցություն Ֆուտբոլիստների, մարզիչների և դատավորների ասոցիացիաների հետ՝ մրցաշրջանի վերսկսման կապակցությամբ, որն ընդհատվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Կողմերը որոշել են, որ եթե մրցաշրջանը ավարտվի նախանշվածից շուտ, կշարունակվի ակումբների փոխանակումը Ա Սերիայի և Բ Սերիայի միջև, իսկ հաջորդ մրցաշրջանում 20 թիմեր կշարունակեն խաղալ էլիտար դիվիզիոնում, հայտնում է Football Italia- ն՝ հղում անելով Sky Sport Italia-ին:
Նախկինում առաջարկվել էր մի տարբերակ, ըստ որի Ա Սերիայի ակումբներից ոչ մեկը դուրս չի մնա առաջնությունից, իսկ Բ Սերիայի երկու լավագույն թիմերը կտեղափոխվեն բարձրագույն դիվիզիոն, և ըստ այդմ Ա Սերիայում կլինեն 22 ակումբ: