Հայաստանի Առաջին խմբի առաջնության 13-րդ տուրում այսօր 2 հանդիպում է կայացել:
«Ալաշկերտ-2»-ն ընդունել է «Վեստ Արմենիային» ու 5 անպատասխան գնդակ ընդունել սեփական դարպասը:
Այս հաղթանակի շնորհիվ «Վեստ Արմենիան» իր միավորների թիվը հասցրել է 31-ի ու բարձրացել մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը: «Ալաշկերտ-2»-ը 20 միավորով 7-րդն է:
Խաղային օրվա մյուս հանդիպումը կայացել է նախկին «Միկա» մարզադաշտում. «Լոկոմոտիվն» ընդունել է Սիսիանի «Լեռնային Արցախ» թիմին ու 3:0 հաշվով հաղթանակ տարել:
Գոլեր են հեղինակել Իգոր Բիկովսկին, Կարապետ Մանուկյանը և Ալեքսեյ Բոյկոն:
Այս հաղթանակի շնորհիվ «Լոկոմոտիվը» ևս 31-ի է հասցրել իր միավորների թիվը:
Վաղը` հոկտեմբերի 29-ին, 13-րդ տուրի 4 հանդիպում կկայանա: Եվս երկու խաղ կկայանա հոկտեմբերի 30-ին: