Նոյեմբերի 18-ին` Իտալիայի Պալերմո քաղաքի «Ռենցո Բարբերա» մարզադաշտում, կկայանա Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի տասներորդ տուրի Իտալիա-Հայաստան հանդիպումը:
ՀՖՖ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Իտալիայի ֆուտբոլի Ֆեդերացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները:
Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը հետևյալ կայքից:
Ցանկալի է կայքից օգտվել համակարգչային տարբերակով: Տոմսերը ձեռք բերելու համար նախ պետք է գրանցվել կայքում`լրացնելով անձնական տվյալները, որից հետո հնարավոր կլինի իրականացնել գնումը։
Հայկական կողմին հատկացվել է «Ռենցո Բարբերա» մարզադաշտի O21 սեկցիան: Տոմսերի արժեքն է 12 եվրո: Տոմսերի վաճառքը կիրականացվի մինչև նոյեմբերի 11-ը: Տոմսերի գնման հետ կապված խնդիրների դեպքում՝ անցնել հետևյալ հղումով:
Մարզադաշտի՝ հայկական կողմին հատկացված հատվածը տեսնելու համար սեղմեք մարզադաշտի՝ ստորև ներկայացված քարտեզի վրա:
