«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն կարող է գլխավորել «Բավարիան»:
Sport1-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգի տեղեկության համաձայն՝ մյունխենյան ակումբում քննարկում են 47-ամյա մասնագետին հրավիրելու տարբերակն այն դեպքում, եթե Նիկո Կովաչը հեռանա:
Հաղորդվում է, որ «Բավարիան» հիմա կապ չի հաստատել «Լայպցիգի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի հետ: Մյունխենյան ակումբում նրա թեկնածությանը դեմ են: