Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ անգլիական «Լիվերպուլի» և իսպանական «Աթլետիկոյի» միջև խաղը բազմաթիվ մահերի է հանգեցրել կորոնավիրուսից: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Բրիտանական առողջապահության ազգային ծառայության զեկույցի համաձայն, «Լիվերպուլ»-«Աթլետիկո» խաղը, որը բաց էր հանդիսականների համար, 41 մահի է հանգեցրել:
Խաղը կայացել է մարտի 11-ին Լիվերպուլի «Էնֆիլդ» մարզադաշտում և ավարտվել է իսպանական գրանդի՝ 3-2 հաշվով հաղթանակով: Հանդիպմանը 52,267 հանդիսական է ներկա գտնվել: Այդ պահին ո՛չ Անգլիայում, ո՛չ Իսպանիայում դեռևս կարանտին չէր հայտարարվել կորոնավիրուսի համավարակի պատճառով:
Մեծ Բրիտանիայում և Իսպանիայում այս պահին դրությամբ կորոնավիրուսով ավելի քան 539 հազար մարդ է վարակվել: Ավելի քան 65 հազար մարդ էլ մահացել է: