«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, որն ավելի վաղ աշխատում էր, «Ինտերում», կարծում է, որ Սամուել Էտո՛Օ-ն ու Ուեսլի Սնեյդերն արժանի էին «Ոսկե գնդակին»։
«Տարօրինակ է, որ Սամուելն այդպես էլ չկարողացավ հաղթել «Ոսկե գնդակն» իր կարիերայի ընթացքում։
Ուեսլին անհավանական էր այդ մրցաշրջանում։ Մեկ տարում նա հաղթեց տրեբլն ու խաղաց աշխարհի առաջնության եզրափակչում։
2010 թվականին մեկնեցինք պարգևատրման։ Տղաները նույնիսկ թեկնածուների եռյակում չէին հայտնվել (այնտեղ տեղ էին գտել «Բարսելոնայի» խաղացողներ Լիոնել Մեսսին, Անդրես Ինյեստան ու Չավին)։
Միակ բանը, որ նրանք ստացան, տարվա լավագույնների հավաքականում հայտնվելն էր»,-պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում The Athletic-ը։