Իսպանացի կիսապաշտպան Դանի Կեբալոսը ակնարկել է, որ ցանկանում է վերադառնալ «Ռեալ»:
«Ես «Ռեալի» ֆուտբոլիստ եմ: Աշխարհի ցանկացած խաղացող կցանկանար հանդես գալ «Ռեալի» կազմում: Ես ևս 3 տարվա պայմանագիր ունեմ, «Ռեալը» իդեալական թիմ է հաջողության հասնելու համար »,-ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում TVE- ն:
23-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնում է «Արսենալում»: