Իտալական Բ Սերիայում հանդես եկող «Բենևենտո» ակումբը ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեին, տեղեկացնում է Sky Italia-ն:
Ակումբը արդեն սկսել է բանակցությունները 35-ամյա հարձակվողի գործակալների հետ:
Հիշեցնենք, որ «Բենևենտոն» հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Սերիա Ա-ում:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Լյորենտեն մասնակցել է 24 հանդիպման ու դարձել ` 4 գոլի հեղինակ: