Մոսկվայի «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Ժանո Անանիձեն կարող է տեղափոխվել Թբիլիսիի «Դինամո», տեղեկացնում է Sport Express-ը:
Հաղորդվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստը ամռանը պայմանագիր կստորագրի վրացական ակումբի հետ:
Հիշեցնենք, որ Անանիձեի վերջին ակումբը Կիպրոսը ներկայացնող «Անորտոսիսն» էր:
Վրացի կիսապաշտպանն այնտեղ դարձել էր 9 գոլի հեղինակ: