Կիպրոսի Բարձրագույն լիգայի 12-րդ տուրում «Անորտոսիսը» սեփական հարկի տակ ընդունել է ՊԱԵԵԿ-ին և 2-3 հաշվով պարտություն է կրել։
Առաջին խաղակեսից հետո «Անորտոսիսը» 1-2 հաշվով պարտվելիս է եղել, իսկ 62-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը հավասարեցրել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։
ՊԱԵԵԿ-ի ֆուտբոլիստները, սակայն, 72-րդ րոպեին խփել են հաղթական գնդակը։
Համբարձումյանն իր թիմի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Այս խաղից հետո «Անորտոսիսը» Կիպրոսի առաջնության մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ իր ակտիվում ունենալով 13 միավոր։ ՊԱԵԵԿ-ը 11 միավորով նախավերջին՝ 11-րդ տեղում է։