ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում, «Անորտոսիսը» հյուրընկալվելիս մրցում է սերբական «Պարտիզանի» հետ։
Հանդիպումը կմեկնարկի ժամը 21։45-ին, իսկ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը «Անորտոսիսի» մեկնարկային կազմում դուրս կգա խաղադաշտ։
«Անորտոսիսը» 5 խաղից հետո 5 միավոր է վաստակել և եզրափակում է B խմբի մրցաշարային աղյուսակը՝ կորցնելով խմբից դուրս գալու շանսերը։
B խմբից Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչի ուղեգիրն արդեն ապահովել է «Գենտը»։ «Պարտիզանը» երկրորդն է՝ 7 միավորով, իսկ «Ֆլորան» 5 միավորով երրորդ տեղում է։ Այս թիմերը կպայքարեն երկրորդ տեղը զբաղեցնելու և ԿԼ-ի 1/16 եզրափակիչ դուրս գալու համար։