Պորտուգալիայի հավաքականի և «Ինտերի» նախկին կիսապաշտպան Լուիշ Ֆիգուն կարծիք է հայտնել «Քասիմփաշայի» կիսապաշտպան Ռիկարդու Կուարեժմայի մասին, հաղորդում է O Jogo-ն:
«Միլանյան ակումբում ես խաղացի Ռիկարդուի հետ և տեսա, թե ինչ տաղանդավոր տղա է նա: Հավաքականի կազմում Կուարեժման ցույց չէր տալիս այդ որակները:
Բնատուր տաղանդը շատ կարևոր է, բայց ՝ ոչ բավարար: Կարող եք չհավատալ ինձ, եթե ասեմ ՝ Կուարեժման ավելի տաղանդավոր էր, քան Ռոնալդուն:
Ռիկարդուի նման տաղանդները քիչ են, իսկ նրա նման ծույլիկները ՝ հազարավոր»,- ասել է Ֆիգուն:
Հիշեցնենք, որ Կուարեժման կարող է վերադառնալ Պորտուգալիայի առաջնություն: