Թուրքական «Քասիմփաշա» ակումբի կիսապաշտպան Ռիկարդու Կուարեժման կարող է վերադառնալ «Պորտու», տեղեկացնում է O Jogo-ն:
«Պորտուն» այն ակումբն է, որը ինձ շատ բան է տվել: Ցանկանում եմ վերադառնալ, բայց դրա ճանապարհին շատ խոչընդոտներ կան»,- ասել է Կուարեժման:
Հիշեցնենք, որ 36-ամյա ֆուտբոլիստը «Պորտուի» կազմում խաղացել է 2004-2008 թվականներին: