«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն պատմել է բրազիլացի նախկին հարձակվող Ռոնալդոյի հետ համատեղ աշխատանքի մասին։
«Ռոնալդոն ամենատաղանդավոր խաղացողն էր բոլոր նրանցից, ում հետ ես աշխատել եմ։ Բայց միևնույն ժամանակ հանդերձարանում նա ամենից շատ խնդիրներն էր ստեղծում։ Երեկույթներ էր կազմակերպում, անում էր այն, ինչ ուզում էր։
Մի անգամ վան Նիստելռոյն ասաց ինձ․ «Միստեր, հանդերձարանից ալկոհոլի հոտ է գալիս»։
Ռոնալդոն գնաց «Միլան», մենք սկսեցինք հաղթել։ Բայց եթե խոսենք տաղանդի մասին, ապա նա մեծագույնն է, անկասկած»,- ասել է Կապելոն Sky Sports-ին։
Բրազիլացին «Ռեալում» խաղացել է 2002-2007 թվականներին։