«Մարսելի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը հրաժարվել է երկարաձգել ակումբի հետ պայմանագիրը, հայտնում է L’Equipe-ն:
Նախօրեին հայտնի էր դարձել, որ 42-ամյա մասնագետին առաջարկվել է երկարաձգել պայմանագիրը մինչև 2022 թվականի հունիսը, քանի որ ակումբի հետ մարզչի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի ամառ:
Մարզական տնօրեն Անդոնի Սուբիսարետայի հեռանալուց հետո տեղեկություն հայտնվեց, որ Վիլլա Բոաշը հիասթափված է ղեկավարության այս որոշումից, ինչպես նաև դժգոհ է ակումբի տրանսֆերային քաղաքականությունից:
Ֆրանսիայի առաջնությունում 2019/20 մրցաշրջանն ավարտվեց նախանշվածից շուտ, իսկ «Մարսելը» զբաղեցրեց երկրորդ տեղը: