Squawka-ն հրապարակել է 1990 թվականից ի վեր եվրոպական լիգաների անսպասելի չեմպիոնների վարկանիշային աղյուսակը:
Ի թիվս այլ ակումբների, վարկանիշը կազմողները նշել են նաև 2016-ին Անգլիայի Պրեմիեր լիգայում «Լեսթերի» սենսացիոն չեմպիոնությունը, 2012-ին Ֆրանսիական Լիգա 1-ում «Մոնպելյեի» հաղթանակը, Բունդեսլիգայում 2009-ին «Վոլֆսբուրգի» հաղթանակը և Լա Լիգայում «Դեպորտիվոյի» սխրանքը՝ 2000թ-ին:
Լավագույն առաջնություններից միայն Իտալիայի Ա Սերիայից չի ընդգրկվել որևէ թիմ:
Վարկանիշի մեջ է ընդգրկվել նաև Կազան «Ռուբինը», որը 2008 և 2009 թվականներին դարձել էր Ռուսաստանի չեմպիոն:
Ցուցակում ընդգրկված են եղել նաև՝
«Բլեքբերն», Անգլիա -1995
«Նանտ», Ֆրանսիա – 1995
«Կայզերսլաուտերն», Գերմանիա – 1998
«Ալկմար», Նիդերլանդներ – 2009
«Տվենտե», Նիդերլանդներ – 2010