Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Ալեքսանդր Սոբոլևը, ով հիմնական պայմանագիր ստորագրեց մոսկովյան ակումբի հետ, շնորհակալություն է հայտնել ցուցաբերված վստահության համար, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Շնորհակալ եմ այս հնարավորության համար: Սա մեծ պատիվ է ինձ համար:
Կփորձեմ արդարեցնել բոլոր սպասելիքները: Հպարտ եմ, որ միացա «Սպարտակ» կոչվող ընտանիքին:
Առա՛ջ, «Սպարտակ»»,- ասել է Սոբոլևը:
Ըստ transfermarkt-ի, մոսկովյան ակումբը ֆուտբոլիստի տեղափոխության համար «Կռիլյա Սովետովին» կվճարի 4,5 մլն եվրո։