«Բարսելոնայի» և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Կրիստոֆ Դյուգարին կարծում է, որ Պոլ Պոգբան պետք է տեղափոխվի Մադրիդի «Ռեալ», տեղեկացնում է AS-ը:
«Տեսնում ենք, որ մադրիդյան ակումբը որոշ անկում է արձանագրում: Խաղը կառուցող ֆուտբոլիստները չեն ցուցադրում իրենց լավագույն որակները:
Պոգբան կարող է լրացնել այդ բացը: Նա հեռահար փոխանցումների մեծ վարպետ է և ինքն էլ կարող է թնդանոթային հարվածներով գրավել մրցակցի դարպասը:
Պոլը երջանիկ չէ Մանչեսթերում և դա բոլորն են տեսնում: Վստահ եմ ՝ «Ռեալը» նրա ակումբն է»,- ասել է Դյուգարին:
Հիշեցնենք, որ ՄՅՈւ-ն ցանկանում է իր կազմում պահել Պոգբային: