«Լոկոմոտիվի» հարձակվող Ֆեոդոր Սմոլովը, որը վարձավճարով հանդես է գալիս «Սելտայի» կազմում, չի տուգանվել իսպանական ակումբի կողմից՝ առանց թույլտվության հայրենիք վերադառնալու համար: Այս մասին հայտնել է ֆուտբոլիստի գործակալ Գերման Տկաչենկոն:
Հիշեցնենք, որ ապրիլին Սմոլովը առանց իսպանական ակումբի թույլտվության վերադարձել էր հայրենիք՝ կարանտինային շրջանում ընտանիքի կողքին լինելու համար:
30-ամյա հարձակվողը ձմռանն է վարձավճարով տեղափոխվել «Սելտա», որտեղ անցկացրած 6 խաղում դարձել է 1 գոլի հեղինակ:
«Սելտան» Իսպանիայի դադարեցված առաջնությունում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը: