«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան հնարավոր է ակումբից առաջարկ ստանալ պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ: «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է նոր պայմանագիր կնքել խաղացողի հետ: Այս մասին հայտնում է Diario Madridista-ն:
Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանի պայմանագիրը «Կարմիր սատանաների» հետ ուժի մեջ է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը:
Հիշեցնենք, որ Պոլ Պոգբայի ծառայություններով շարունակում է հետաքրքրվել Մադրիդի «Ռեալիը»: