«Բայերի» կիսապաշտպան Կայ Հավերցը «Բարսելոնայի» տրանսֆերային հիմնական նպատակներից մեկն է:
Ըստ Sport1-ի, կատալոնական ակումբը պատրաստ է երեք խաղացող առաջարկել գերմանացի կիսապաշտպանի դիմաց: Խոսքը գնում է կիսապաշտպան Կառլես Ալենյայի և պաշտպան Էմերսոնի մասին, որոնք վարձավճարով են հանդես գալիս «Բետիսի» կազմում, ինչպես նաև Մարկ Կուկուրելյայի, ով ևս վարձավճարով խաղում է «Խետաֆեում»:
«Բարսելոնայի» առաջարկը կարող է հետաքրքրել «Բայերին»: Դեղագործները կենտրոնական պաշտպան են փնտրում, և Էմերսոնը կարող է գրավիչ տարբերակ լինել գերմանական ակումբի համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնայի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն, ով վարձավճարով հանդես է գալիս «Շալկեի» կազմում, հայտնվել է «Յուվենտուսի» հետաքրքրությունների շրջանակում: