«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին պատմել է թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ աշխատանքի մասին.
«Սարին շատ փակ մարդ է, շատ չի խոսում: Միակ բանը, որ ոչ-ոք չի կարող նրա մեջ փոխել, իր ուժեղ կապվածությունն է ծխախոտին: Սարիի սենյակում իր հետ զրուցելուց հետո պետք է անպայման լոգանք ընդունեինք, թե չէ մեր վրայից ծխի հոտ կգար»,- Կյելինիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն:
Սարին «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Մասիմիլիանո Ալեգրիին, որը 5 տարի՝ 2014-ից 2019 թվականներին աշխատել է թուրինյան ակումբում: