«Լիվերպուլի» նիդերլանդացի պաշտպան Վիրջիլ վան Դայկը յուրահատուկ կերպով է աջակցել իր նախկին թիմին: Խոսքը գնում է «Գրոնինգենի» մասին, որտեղ ֆուտբոլիստը սկսել է իր կարիերան և խաղացել 2010-ից 2013 թվականներին:
«Գնել եմ նոր մրցաշրջանի չորս աբոնիմենտ: Այսպիսով ցանկանում եմ օգնել «Գրոնինգենի» այս դժվարին ժամանակահատվածում: Ես աբոնիմենտները կխաղարկեմ ակումբի երկրպագուների շրջանում, ովքեր չեն կարողանա իրենց ուժերով գնել դրանք», — գրել է վան Դայկը:
Վիրջիլ վան Դայկը լքել է «Գրոնինգենը» 2013-ին՝ տեղափոխվելով «Սելթիկ»: Հիշեցնենք, որ Էրեդիվիզիի 2019/20 թվականների մրցաշրջանը ավարտվել էր նախատեսվածից շուտ՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: «Գրոնինգենը» առաջնությունն ավարտեց 9-րդ տեղում: