«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դայկը վերսկսել է մարզումները դաշտում լրջագույն վնասվածքից հետո։ Վան Դայկի մոտ ծնկի խաչաձև կապանների պատռվածք էր։
Նիդերլանդների հավաքականի պաշտպանը մարզվում է անհատական ծրագրով։ Ավելի վաղ նա մարզվում էր միայն մարզասրահում։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
💪 @VirgilvDijk continuing to work his way back to full fitness. pic.twitter.com/1HGSJK6RZq
— Liverpool FC (@LFC) February 24, 2021
Վան Դայկը վնասվածք էր ստացել ԱՊԼ-ի 5-րդ տուրի «Էվերթոնի» դեմ խաղում (2-2) դարպասապահ Ջորդան Պիկֆորդի հետ բախման արդյունքում: