Երկրպագուները հիշել են «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի հին գրառումը, որը նա արել էր 4 տարի առաջ: 2016 թվականին բելգիացին գրել էր՝ «Տորգանն ավելի լավն է, քան Էդերը»՝ ակնարկելով իր կրտսեր եղբոր տաղանդը:
Տորգանը երեկ մասնակցել է ռուրյան դերբիին և Դորտմունդի «Բորուսիայի» կազմում գրավել «Շալկե-04»-ի դարպասը: Ազար-կրտսերը նաև գոլային փոխանցում է կատարել, իսկ դորտմունդցիները հաղթել են 4-0 հաշվով: Էդենն ընթացիկ ամբողջ մրցաշրջանի ընթացքում նույնքան արդյունավետ գործողություններով է աչքի ընկել «Ռեալի» կազմում:
Թվիթերի օգտատերերը մի քանի ծաղրական մեկնաբանություն են թողել Էդենի գրառման տակ.
HitmanAuba: «Ժամանակին դու ճիշտ էիր».
UtdAidan: «Դու գիտեիր».
Celsoball: «Սա արդեն կատակ չէ».
— P™ (@SemperFiArsenal) May 16, 2020