«Նապոլիի» բելգիացի հարձակվող Դրիս Մերտենսը, որն առաջիկա տրաննսֆերային պատուհանի ժամանակ ազատ գործակալի կարգավիճակ ձեռք կբերի, ընտրել է այն ակումբը, որտեղ ուզում է շարունակել կարիերան։ Ինչպես հաղորդում է La Gazzetta dello Sport-ը՝ ֆուտբոլիստը որոշել է պայմանագիր ստորագրել Միլանի «Ինտերի» հետ։
33-ամյա խաղացողի ծառայություններով եվրոպական շատ ակումբներ են հետաքրքրվում, որոնց թվում՝ «Չելսին», «Լիվերպուլը», «Յուվենտուսը», «Մոնակոն» ու «Նյուքասլը»։ «Նապոլին» ևս փորձում էր նրան համոզել երկարաձգել պայմանագիրը։
Մերտենսը «Նապոլի» էր տեղափոխվել 2013-ի ամռանը հոլանդական ՊՍՎ-ից։ Նեապոլիտանական ակումբի կազմում բելգիացին դարձել է Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր։ Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում Մերտենսը 21 խաղի է մասնակցել ու դարձել է 6 գոլի հեղինակ։