Ֆրանսիական «Մարսելը» տարբերակներ է դիտարկում գլխավոր մարզչի պաշտոնի համար, քանի որ ավելի հավանական է դառնում ներկայիս գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշի հեռանալը:
Այս շաբաթ հաղորդվեց, որ Վիլաշ-Բոաշը կարող է հեռանալ «Մարսելից» ՝ նախագահ Ժակ-Անրի Էյրոյի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով: Սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան արդեն լքել է ակումբը:
Ֆրանսիայի վաղաժամ ավարտված առաջնությունում «Մարսելը» զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը և մյուս մրցաշրջանում կխաղա ՉԼ-ում: