«Բարսելոնան» հետաքրքրված է «Այաքսի» պաշտպան Սերժինյո Դեստով, հայտնում է Marca-ն: Աղբյուրը պնդում է, որ ամերիկացին ևս շատ է հետաքրքրված «Կամպ Նոու» տեղափոխվելով, նրա համար նման տարբերակն առաջնային է:
Այս մրցաշրջանում Դեստը անցկացրել է 36 հանդիպում «Այաքսի» կազմում՝ դառնալով երկու գոլի և վեց գոլային փոխանցման հեղինակ:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Մյունխենի «Բավարիան»։
Վերեջերս ProFootballDB կայքը կազմել է այն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որոնք կարող են դառնալ մյուս տասնամյակի աստղերը։ Խաղացողներին ընտրելիս օգտագործվել է ELO վարկանիշային համակարգը, որը հաշվի է առնում վիճակագրական տվյալների մի ամբողջ ցանկ։ Ամերիկացի պաշտպանը ընդգրկվել է մյուս տասնամյակի պոտենցիալ աստղերի թիմում։