ProFootballDB կայքը կազմել է այն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը, որոնք կարող են դառնալ մյուս տասնամյակի աստղերը։ Խաղացողներին ընտրելիս օգտագործվել է ELO վարկանիշային համակարգը, որը հաշվի է առնում վիճակագրական տվյալների մի ամբողջ ցանկ։
Հավաքականն այս տեսքն ունի․
Ջանլուիջի Դոնարումա («Միլան»)-Սերժինյո Դեստ («Այաքս»), Մատեյս Դե Լիգտ («Յուվենտուս»), Էբուէ Կուասի («Գենկ»), Ալֆոնսո Դևիս («Բավարիա»)-Էդուարդո Կամավինգա («Ռեն»), Սանդրո Տոնալի («Բրեշիա»), Ժոաու Ֆելիշ («Ատլետիկո»)-Կայ Հավերց («Բայեր»), Էրլինգ Հոլանդ («Բորուսիա» Դ․), Ջեյդոն Սանչո («Բորուսիա» Դ․):
Հարկ է նշել, որ հավաքականում ԱՊԼ-ից ոչ մի ֆուտբոլիստ ընդգրկված չէ։ Թիմի միջին տարիքը 19,09 է։