«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայերը իր թիմակից Դավիդ Դե Խեայի հասցեին գովեստի խոսքեր է ասել.
«Նրա հետ խաղալով հասկացել եմ նրա կարևոր դերակատարությունը: Ես տարիներով նրա խաղին հետևել եմ ու կարծում եմ, որ ԱՊԼ-ի վերջին տասնամյակի լավագույն դարպասապահն է: Նրա հետ խաղալը աներևակայելի է: Հետաքրքիր է հետևել նրա մարզումներին: Նրա պաշտպանած դարպասը շատ դժվար է գրավել, երբ մարզումների ընթացքում խաղում ենք 5-ը 5-ի դիմաց»,-ասել է Մագուայերը:
Դե Խեան Մանչեսթեր է տեղափոխվել 2011 թ-ին՝ «Ատլետիկոյից»: 29-ամյա դարպասապահը դադարեցված առաջնությունում մասնակցել է 29 խաղի ու բաց թողել 30 գնդակ: