Շվեդ դահուկորդուհի Ջենի Օբերգը, հաղթահարելով կորոնավիրուսի վարակը, հայտարարել է իր մարզական կարիերայի ավարտի մասին: Այս մասին հայտնում է Expressen թերթը:
«Մրցաշրջանը սովորականից շուտ ավարտվեց, ես ժամանակ ունեի լավմտածելու: Բուժման ընթացքում ես մտածում էի՝ կարո՞ղ եմ օրվա ընթացքում 4-5 անգամ մարզվել մայիսից նոյեմբեր: Արդյունքում ես հասկացա, որ ես չեմ կարող պահպանել պահանջվող մակարդակը», — ասել է Օբերգը:
30-ամյա մարզիկը աշխարհի երիտասարդական առաջնություններում երկու անգամ նվաճել է բրոնզե մեդալներ անհատական սպրինտում: 2015-ի հունվարին նա Ռիբինսկում կայացած աշխարհի գավաթակիր դարձավ՝ լավագույն արդյունք ցույց տալով ազատ ոճի սպրինտում: