Չինաստանի ֆուտբոլային միությունը (CFA) երկրի կառավարությանն առաջարկել է Սուպերլիգայի նոր մրցաշրջանը սկսել հունիսի 27-ին։ Այս մասին հաղորդում է Titan Sports-ը։
Առաջին ու Երկրորդ լիգաների մրցաշարերն առաջարկվել է սկսել հունիսի 13-ին։ Երկու շրջանից կազմված մրցաշարի փոխարեն՝ Սուպերլիգան նախորդ մրցաշրջանի արդյունքներով կարող են բաժանել 8-ական թիմերից կազմված երկու խմբի։ Ավելի ուշ առաջարկվում է չեմպիոնական եզրափակիչ ու պայքարի մեջ մնալու մրցաշար անցկացնել, որոնք կանցկացվեն 4-ական թիմերով։
Չինաստանի ֆուտբոլային միությունը նաև կարող է այս մրցաշրջանում վերանայել լեգեոներների քվոտան այն պատճառով, որ ոչ բոլոր արտասահմանցիներն են սահմանափակումների պատճառով կարողացել վերադառնալ Չինաստան։
Չինաստանի գործող չեմպիոնը «Գուանչժոու Էվերգրանդն» է։