Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ, հաղորդում է Onda Cero-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պայմանագրի երկարաձգման մասին «արքայական» ակումբը կհայտնի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։
Կազեմիրոյի գործող համաձայնագիրը ավարտվում է 2021 թվականին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» համաձայնության է հասել բրազիլացի ֆուտբոլիստի հետ, սակայն բանակցությունները ընդհատվել էին կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։