Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչը հայտնել է, որ ապաքինվել է վնասվածքից։
«Ես ամբողջությամբ վերականգնվել եմ։ Պատրաստ եմ պայքարի մեջ մտնել այն պահին, երբ վերադառնանք»,-Պուլիշիչի խոսքն է մեջբերում Bleacher Report-ը։
Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգան ընդհատված է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով։