Հայտնի ռուսաստանցի լրագրող Նոբել Առուստամյանն իր տելեգրամ ալիքում ասել է, որ «Լոկոմոտիվը» կհայտարարի առաջիկա օրերին Յուրի Սյոմինի հրաժարականի մասին:
«Առաջիկա երկու օրվա ընթացքում (մայիսի 14-15) «Լոկոմոտիվը» կհայտարարի Յուրի Սյոմինի հեռանալու մասին: Պայմանագիրը չի երկարաձգվի նրա հետ, և Յուրի Պալիչը թիմի հետ չի աշխատի նույնիսկ այս մրցաշրջանի մնացած ութ տուրերում, եթե ՌՊԼ-ն վերսկսվի:
Նաև այս երկու օրերին «Լոկոն» կհայտարարի գլխավոր մարզիչ Մարկո Նիկոլիչի նշանակման մասին: Բոլոր որոշումները համաձայնեցված են տնօրենների խորհրդի և «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ղեկավարների հետ:
Ակումբի ղեկավարությունը պետք է նաև մանրամասն մեկնաբանություն տա առաջիկայում և բացատրի, թե ինչու է Սյոմինը հեռանում «Լոկոմոտիվից» և ինչու է նրան փոխարինելու Նիկոլիչը»,- գրել է Առուստամյանը: