Միլանի «Ինտերին» պատկանող և վարձավճարով «Ջենոայում» հանդես եկող Անդրեա Պիամոնտին նշել է, որ միշտ երազել է խաղալ այդ ակումբի կազմում, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Սա լուրջ քայլ էր ինձ համար: Միլանյան ակումբում քիչ էի խաղում և որոշեցի փոխել թիմային գրանցումս:
Այդուհանդերձ, «Ինտերը» իմ երազանքների ակումբն է: Վստահ եմ ՝ մի օր կվերադառնամ այնտեղ»,- ասել է Պիամոնտին:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում Պիամոնտին մասնակցել է 20 հանդիպման ու դարձել 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: