Իտալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Անդրեա Պիրլոն գովաբանել է «Բրեշիայի» երիտասարդ տաղանդ Սանդրո Տոնալիին, տեղեկացնում է Sky Italia-ն:
«Տոնալին յուրահատուկ ֆուտբոլիստ է: Նա հրաշալի պաշտպանվում է և կարողանում է գրոհներ կազմակերպել:
Նա իմ հետնո՞րդն է. կարծում եմ ՝ Սանդրոն կգերազանցի ինձ»,- ասել է Պիրլոն:
Հիշեցնեք, որ 20-ամյա ֆուտբոլիստին իրենց շարքերում են ուզում տեսնել եվրոպական մի շարք թոփ ակումբներ:
Ավելի վաղ նշվում էր, որ Տոնալին ցանականում է կարիերան շարունակել «Ինտերում»: