Football Italia-ն հայտնում է, որ այսօր մահացել է «Ատալանտայի» 19-ամյա ֆուտբոլիստ Անդրեա Ռինալդին։
Խաղացողը մահացել է ուղեղի անևրիզմայից երեք օր անց։ Ուրբաթ նա տեղափոխվել էր ինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Այսօր առավոտյան Ռինալդին մահացել է։
19-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ հանդես էր գալիս D սերիայի «Լենյանո» ակումբում։