Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Ժուլիո Բապտիստան կարծում է, որ ԱՊԼ-ն Եվրոպայի ամենաուժեղ առաջնությունն է, հաղորդում է Daily Mail-ը:
«ԱՊԼ-ն տարբերվում է այլ առաջնություններից: Բոլորն էլ լավն են, բայց Պրեմիեր լիգան տարբերվում է:
Այնտեղ հինգ ակումբներ կան, որոնք պայքարում ե չեմպիոնական տիտղոսի համար:
Մեկ տարի առաջ մենք անգլիական եզրափակիչ տեսանք Չեմպիոնների լիգայում. դա լուրջ ցուցիչ է»,- ասել է բրազիլացի ֆուտբոլիստը: