Թուրինի «Յուվենտուսը» նախատեսում է ուժեղացնել կազմը՝ ի դեմս «Նապոլիի» հարձակվող Արկադիուշ Միլիկի: Այս մասին հայտնում է Calciomercato-ն:
Աղբյուրի համաձայն, ակումբներն արդեն սկսել են բանակցությունները ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ: Հաղորդվում է, որ «Նապոլին» ցանկանում է 40 միլիոն եվրո ստանալ Միլիկի տրանսֆերից:
Նախկինում հաղորդվում էր, որ Միլիկի ծառայություններով հետաքրքրված է նաև «Տոտենհեմը»: